Գերմանիան եւս մեկ քայլ է կատարել կանեփի օրինականացման ուղղությամբ
Գերմանիան եւս մեկ քայլ է կատարել կանեփի օրինականացման ուղղությամբ, հաղորդում է news.am-ը՝ հղում անելով Euronews-ին։
Գերմանիայի առողջապահության նախարարության տվյալներով ՝ երկրում աճում է կանեփի օգտագործումը։ Որպեսզի այն ավելի անվտանգ լինի, հատկապես երեխաների եւ երիտասարդների շրջանում, կառավարությունը հավանություն է տվել մարիխուանայի օգտագործումը կարգավորող օրենքին:
Թույլատրվում է նաեւ տանը մարիխուանա աճեցնել եւ կազմակերպել կանեփի սիրահարների ակումբներ: Սակայն ազատ վաճառքում թմրանյութ չի լինի։
Գերմանիան ԵՄ-ում կդառնա երրորդ երկիրը Մալթայից եւ Լյուքսեմբուրգից հետո, որտեղ կանեփի ռեկրեացիոն օգտագործումը դուրս է բերվել իրավական դաշտ: