«Էս վիդեոն ուղարկեցիր ու ասեցիր՝ պահեմ մոտս». Սյուզաննա Գրիգորյան (տեսանյութ)
Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված 21-ամյա Հելեն Դադայանի ընկերները սոցկայքերի իրենց էջերում տեսանյութեր են տարածել Հելենի մասնակցությամբ, կիսվել հիշողություններով։ Սյուզաննա Գրիգորյանը գրել է․ «Մի ամիս առաջ էս վիդեոն ուղարկեցիր ու ասեցիր պահեմ մոտս, քո հեռախոսի մեջ տեղ չկար։ Ուզում էի ծնունդդ սրանով շնորհավորեի...
Հիշում ես, միշտ ասում էինք, որ մենք soulmate ենք` հարազատ հոգիներ։
Ճիշտա ֆիզիկական բացակայությանդ չգիտեմ դեռ ոնց եմ դիմանալու, բայց մի բան անփոփոխա` մենք հոգով ընդմիշտ իրար հետ ենք։
Հիշում եմ` մի անգամ քեզանից ահավոր նեղացել էի, էկա տուն, տեսա ներողության նամակ ես թողել տեղերիս վրա, վերջում էլ գրել էիր` «Հավերժ քո` Հելեն»:
Գիտեմ, որ չուզենալով, բայց էլի նեղացրիր ինձ` թողեցիր էս անվերջ կարոտի հետ մենակ ու գնացիր։
Կհանդիպենք մեր մյուս կյանքերում իմ հավերժի ընկեր, իմ հարազատ հոգի, իմ ՀԵԼԵՆ։
Հավերժ քո` Սյուզի...»։