Հայաստան կժամանի ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարի խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարի խորհրդարանական պետքարտուղար Նիլս Անենը նոյեմբերի 21-ին ժամանելու է Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը:
Նա նշեց, որ Նիլս Անենը Հայաստան կայցելի մասնակցելու նոյեմբերի 21-ին և 22-ին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական անդրանիկ նիստին։
«Նիլս Անենը հայ գործընկերների հետ կբանակցի տարբեր ոլորտներում ապագային միտված նոր ծրագրերի և նոր շեշտադրումների շուրջ»,- ասաց Ռիխտերը։