Ռուսաստանում առաջարկել են զրկել ստացած քաղաքացիությունից՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում
ՌԴ իշխանությունները քննարկում են ՌԴ քաղաքացիությունից զրկելու հարցը այն տղամարդկանց, ովքեր հրաժարվում են զինվորական ծառայությունից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը, հաղորդում է «Москва24»-ը։
«Մարդը գալիս, ստանում է անձնագիր եւ փախչում իր պարտքից։ Ըստ այդմ, եթե դու չես ուզում զինվորական հաշվառման կանգնել, ապա հանձնիր անձնագիրդ, եւ դու ազատ ես»,-ասել է նա։