Ադրբեջանը շրջագայություն է կազմակերպել օտարերկրյա դիվանագետների համար՝ Աղդամի ճանապարհին ծանոթացնելու նպատակով
Ադրբեջանի իշխանությունները շրջագայություն են կազմակերպել օտարերկրյա դիվանագետների համար՝ Աղդամի ճանապարհին ծանոթացնելու նպատակով։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ ուղեւորությանը մասնակցում են մոտ 100 օտարերկրյա դիվանագետներ 45 երկրներից եւ մի շարք միջազգային կազմակերպություններից։
«Ուղեւորության նպատակը դիվանագետներին Ղարաբաղի տնտեսական գոտու ճանապարհային ենթակառուցվածքին՝ Աղդամ-Խանքենդի ավտոճանապարհին եւ Բարդա-Աղդամ երկաթուղուն ծանոթացնելն է»,- ԶԼՄ-ները մեջբերել են Ադրբեջանի ԱԳՆ տեղեկությունը։
Ինչպես մինչ այդ հայտարարել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, Բաքվում ճանապարհի բացումը դիտարկում են որպես «առաջին քայլ ինտեգրման ճանապարհին»։
Այնինչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միանշանակ հայտարարել է, որ ոչ ճանապարհի բացման, ոչ, առավել եւս, «ինտեգրման» մասին խոսք լինել չի կարող։