Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար նախատեսված վերելակով (տեսանյութ)
Հատուկ հարմարություններ՝ մեր քաղաքը բոլորին հասանելի դարձնելու համար։
Երևանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել և կից տեղադրել տեսանյութ:
«Փակ շուկայի դիմացի գետնանցումը համալրվել է հատուկ վերելակով, որ նախատեսված է հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Հարթակը կառուցվել է միջազգային բոլոր չափորոշիչներին համապատսխան։ Սարքից անվտանգ և ինքնուրույն օգտվելու բոլոր կանոններին կարելի է ծանոթանալ վերելակի մոտ փակցված ուղեցույցի միջոցով։
Այս տարի նախատեսում ենք տեղադրել 20 նմանատիպ սարքավորում, ինչը ևս մեկ քայլով Երևանը կդարձնի էլ ավելի հասանելի, ներառական և հարմարավետ»,- նշված է գրառման մեջ։