Բանակը եղել եւ մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը. Դավիթ Իշխանյանն ընդունել է ՊԲ հրամանատարին
Օգոստոսի 16-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն ընդունել է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից:
Խորհրդարանի ղեկավարը նախ շնորհակալություն է հայտնել ՊԲ հրամանատարին հրավերն ընդունելու համար: Իր խոսքում ԱԺ նախագահը նշել է, որ օրենսդրական նախաձեռնություններից զատ, առաջին հերթին կարեւորում է մեր անվտանգության եւ պաշտպանության համակարգը՝ ի դեմս Պաշտպանության բանակի, որ եղել եւ մնում է մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը:
Կամո Վարդանյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին եւ մարտահրավերները միասին հաղթահարելու պատրաստակամություն հայտնել:
ՊԲ հրամանատարն անդրադարձել է ստեղծված իրավիճակում պաշտպանության բանակի առջեւ դրված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
Վարդանյանը խոսել է նաեւ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ նրանց լրատվամիջոցներով տարածվող ապատեղեկատվության մասին:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը: