Վրաստանում` աղետի գոտում զոհերի թիվը հասավ 26-ի
Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս մեկ զոհի մարմին է հայտնաբերվել, օգոստոսի 16-ի դրությամբ զոհերի թիվը հասել է 26-ի:
Այս մասին գրում է aliq.ge կայքը։
Տեղեկությունը հաստատել է ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը։
Այս պահին որոնվում է 7 անհետ կորած։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: