Արցախում մի քանի ակտիվիստներ փակել են օդանավակայանի ճանապարհը
Արցախում մի քանի ակտիվիստներ երեկվանից փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը՝ հայտնելով իրենց դժգոհությունը ռուս խաղաղապահների դեմ։ Ակտիվիստներից Արթուր Օսիպյանը, որը հայտնի է իր պրոիշխանական և արևմտամետ հայացքներով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ այսօր առավոտյան ակցիան շարունակվել է։ Ըստ Օսիպյանի՝ ռուս խաղաղապահները ծանր տեխնիկա են բերել, ցանկանում են բացել ճանապարհը։
Նա կոչ է արել այսօր՝ ժամը 19։00-ին, հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, լուծել տրանսպորտի հարցը և իջնել Իվանյան՝ ռուսական ռազմաբազայի դիմաց։
«Միջանցքը պիտի ապաշրջափակվի, մենք դրա համար ենք հիմա այստեղ: Սով է, պետք է տեղներիցս շարժվենք, տանը չնստենք ու սպասենք, թե իշխանությունը, միջազգային ինչ կանի»,-ասել էր Արթուր Օսիպյանը: