Ուկրաինայում երկու նախարար հրաժարվել է պաշտոնից
Կամիշինը եւ Կուբրակովը հրաժարվել են նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։
Ալեքսանդր Կամիշինը զբաղեցնում էր Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ոլորտների հարցերով նախարարի պաշտոնը, իսկ Ալեքսանդր Կուրբակովը՝ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: