«Հրապարակ». Արցախյան գորգերը՝ կառավարական շենքում
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն «Արցախ կարպետ» ՍՊԸ-ից 350 հազար դրամ արժողությամբ գորգ է գնել, որն «Արցախ վիշապագորգ» անունն է կրում։
Գնումը կատարվել է «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ, այսինքն՝ այդ գորգը Փաշինյանը կա՛մ ինչ-որ մեկին պիտի նվիրի, կա՛մ էլ պետք է այն փռեն նրա ոտքերի տակ՝ կառավարական շենքում, որն այս պահին վերանորոգման մեջ է գտնվում։ Երկու դեպքում էլ ցինիզմն ակնհայտ է․ պատրաստվում է հանձնել Արցախը, իսկ արցախյան գորգերը կառավարական շենքում փռել՝ որպես հուշ իր կառավարման տարիներին կորսված հայրենիքից»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում