Իրանը Մոսկվայում ներկայացրել է իր նորագույն բալիստիկ հրթիռը
Իրանն առաջին անգամ Մոսկվայում ներկայացրել է իր նորագույն Ababil բալիստիկ հրթիռը։ Այն ներկայացվել է «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ընթացքում։
Այն ունի 86 կմ հեռահարություն, գրում է news.am-ն:
Իրանը ներկայացրել է նաեւ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, այդ թվում ՝ Shahin ԱԹՍ-ներ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային պայքարի եւ ռադիոհետախուզության միջոցներ: