Եվրոպայում գազի գներն աճել են գրեթե 15 տոկոսով
Եվրոպայում գազի սակագինը աճել է գրեթե 15 տոկոսով՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի դիմաց 450 դոլարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի տվյալները:
Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերյան ֆյուչերսները TTF ինդեքսով (Եվրոպայի ամենամեծ հանգույցը, որը գտնվում է Նիդեռլանդներում) բացվել են 426,2 դոլար (+8,8%) հազար խորանարդ մետրի դիմաց:
Գնանշումների դինամիկան հիմնված է նախորդ առևտրային օրվա հաշվարկային գնի վրա՝ 391,7 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց։