Վերա Բրեժնևան դարձել է Ուկրաինայի շոու-բիզնեսի ամենաթանկ կին աստղը (լուսանկարներ)
Ուկրաինայի շոու-բիզնեսի ամենաթանկ և ճանաչված աստղերի ցանկում Վերա Բրեժնևան գերազանցել է իր բոլոր մրցակաիցներին: Այս մասին հայտնում է Paparazzi կայքը:
Կայքի փոխանցմամբ, Բրեժնևային զիջում է Նաստյա Կամենսկին, սակայն վերջինիս հաշվի են առել Պոտապի հետ զուգերգում:
Իսկ ահա Անի Լորակը ամենամոտ կանգնած աստղն է: Երկու աղջիկներն էլ եղել են “Золотой граммофон”-ի հյուրերը և ստացել են իրենց մրցանակները:
Բայց ահա Ուկրաինայում շատերն այս ռեյտինգը համարել են անարդար, քանի որ նրանք կարծում են, որ Անի Լորակն ավելի էր արժանի այդ տիտղոսին: