Շվեդիան 314 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային
Շվեդիայի կառավարությունը 314 մլն դոլարի չափով ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի Ուկրաինային՝ հայտնել է Թագավորության պաշտպանության նախարար Փալ Յոնսոնը։
Նրա խոսքով՝ օգնությունը հիմնականում կներառի նախկինում մատակարարված շվեդական տեխնիկայի համար նախատեսված զինամթերք։
2022 թվականի փետրվարից Շվեդիան Ուկրաինային հատկացրել է 2,16 միլիարդ դոլարի աջակցություն, որից 1,67 միլիարդ դոլարը ռազմական օգնություն է։