Ադրբեջանը պատրաստ կլինի ՄԱԿ ԱԽ-ի կողմից Արցախը, Լեռնային Ղարաբաղն իր մաս ճանաչելն ամրագրելու դիմաց բացել Լաչինի ճանապարհը․ Օսկանյան (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմը մի շատ կարևոր հարցի պատասխանը պետք է ունենա, բավական հիմնավոր և վճռական պատասխան։ Այս մասին ֆեյսբուքի իր տեսաուղերձում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Որ հումանիտար օգնությունն ընդունեն Աղդամի ճանապարհով, ի՞նչ խնդիր կա, եթե Արցախը համարվում է Ադրբեջանի մաս»,- նշել է Օսկանյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այն արդեն ճանաչել են Ադրբեջանի մաս։
Օսկանյանը հավելեց, որ հիմնական վտանգը տեսնում է մեկ այլ զարգացման մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։