Հնդկաստանում սողանքների զոհերի թիվը հասել է 57-ի
Հնդկական Հիմալայներում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի։
Reuters գործակալությունից հայտնում են, որ 10 մարդ առայժմ անհետ կորած է։
Օգոստոսի 12-13-ին տարածաշրջանում տեղատարափներից առաջացած սողանքների հետևանքով բազմաթիվ տներ և կառույցներ էին փլուզվել։ Հատկապես տուժել է Հիմաչալ Պրադեշի նահանգը։ Ըստ հյուսիսային այս նահանգի իշխանությունների՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։
Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգների որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են կանխատեսվում մինչև օգոստոսի 16-ը։