Թուրք պրոֆեսորը երկրաշարժ է կանխատեսում Մալաթիայում և Ադանայում
Թուրք երկրաբան, ինժեներ, պրոֆեսոր Օսման Բեքթաշը հայտարարել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Փազարջըքի և Էլբիսթանի շրջաններում տեղի ունեցած երկրաշարժների հետևանքով երկրի ընդերք ուղարկված էներգիան շարունակում է տարածվել, և Մարաշում երկրաշարժի հավանականությունը մեծ է։
Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
«Մալաթիայի խզվածքը, որն առաջացել է 7.8 մագնիտուդ երկրաշարժից և առաջացրել է 7.6 մագնիտուդ երկրաշարժ, սթրեսը տեղափոխել է հարավ և հյուսիս՝ առաջացնելով Ադանայի 5.8 և Մալաթիայի 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժները: Ժամանակի ընթացքում Մալաթիայի խզվածքի վրա սթրեսի աճը կմեծանա»։
Բեքթաշը զգուշացրել է, որ 1998 թ․-ին Ադանայի Ջեյհան շրջանում 6․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառ դարձած խզվածքը կարող է հանգեցնել նույն ուժգնությամբ մեկ այլ երկրաշարժի։