ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է ՊՆ հաղորդագրությունը հերքող գրառումը և հաստատել միջադեպի փաստը
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ջնջել է թվիթերյան միկրոբլոգի նախորդ գրառումը և հաստատել, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում կրակելու միջադեպի։
«Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին։ ԵՄ որևէ անդամ չի տուժել», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ դիտորդական առաքելությունն իր Թվիթերյան միկրոբլոգում գրել էր.
Եվրամիության որևէ դիտորդ կրակոցի թիրախ չի եղել, հայտնել են ԵՄ դիտորդական առաքելությունից։
«Մենք պարեկություն ենք իրականացնում սահմանամերձ շրջաններում և Բրյուսելին զեկուցում ենք ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», - ասված է հաղորդագրության մեջ։