Վճռաբեկի որոշմամբ՝ Հրազդանի նախկին քաղաքապետի կինը զրկվեց 5․500 քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից․ Hetq.am
Շուրջ երեք տարի տևած դատական գործընթացներից հետո պետությանը կվերադարձվի Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 0.55 հեկտար մակերեսով անտառը։ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը կեղծ աճուրդում սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը։
Այս մասին գրում է «Հետք»-ը։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը օգոստոսի 3-ի վճռով ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը, որն էլ ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Իսկ առաջին ատյանում՝ Եղվարդ քաղաքի դատարանը 2022թ․-ին վճռել էր բավարարել Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչել 2007թ․-ին Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդը։ Դատարանի վճռով՝ որպես անվավերության հետևանք, անվավեր էր ճանաչվել Զարիկ Գևորգյանի անունով 0.55 հա հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզպետարանը պետք է Զարիկ Գևորգյանին վերադարձնի 3.4 միլիոն դրամ գումար, որը նա անտառային հողի համար վճարել էր։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։