Ռուսաստանը ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում կօգնի զենքի մատակարարումներով. Շոյգու
Ռուսաստանը, ինչպես և նախկինում, ՀԱՊԿ-ի իր դաշնակիցներին ահաբեկչության դեմ պայքարում կօգնի զենքի մատակարարումներով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Միջազգային անվտանգության հարցերին նվիրված Մոսկվայի XI խորհրդաժողովում։
«Չնայած Եվրոպայում ծանր իրավիճակին, ահաբեկչության դեմ պայքարը և Ռուսաստանի դաշնակիցներին օգնությունը մնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության առաջնային խնդիրը: Այդ աջակցությունն, ինչպես և նախկինում, կներառի կադրերի ուսուցում, համատեղ վարժանքներ, զորքերի պատրաստում, զենքի ու զինտեխնիկայի մատակարարում», - ասել ՌԴ ՊՆ ղեկավարը: