Ադամ Շիֆը Արցախի հարցով նամակ է գրել Ջո Բայդենին և կոչ արել շտապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել
Արցախյան ճգնաժամը պահանջում է անհապաղ գործողություն ԱՄՆ-ի կողմից։ Այս մասին X-ի իր հարթակում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը եւ ներկայացրել այդ ուղղությամբ իր հերթական քայլը.
«Այսօր ես հորդորեցի ԱՄՆ նախագահին շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ դադարեցնելու ադրբեջանական շրջափակումը: Եվ օգտագործեք բոլոր հասանելի գործիքները՝ աջակցելու Արցախի ժողովրդին եւ կանխելու հերթական ցեղասպանությունը»,-գրել է նա:
Շիֆը կից հրապարակել է օգոստոսի 14-ին Ջո Բայդենին գրած իր նամակը։