ԵՄ դիտորդները հերքում են Բաքվին. սահմանին արտասովոր տեղաշարժ կամ կուտակում չեն տեսել
Եվրամիության դիտորդական առաքելությունը ամեն օր հետևում է ռազմական և անվտանգային իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանային գոտում պարեկություն իրականացնող չորս գործող բազաներից։
«Հիմք ընդունելով տեղում եղած տեղեկությունները՝ մենք չենք տեսնում ոչ մի արտասովոր ռազմական տեղաշարժ կամ կուտակում, հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ։ Շարունակում ենք պարեկել տարածքները», - ասված է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ ՊՆ-ն այդ տեղեկությունը հերքել էր։