Բանտարկյալը սավանների օգնությամբ փախել է հիվանդանոցի պատուհանից
Ամերիկյան Նյու Յորք քաղաքում բանտարկյալը փախել է հիվանդանոցի շենքից՝ պատուհանից ցած իջնելով սավանների օգնությամբ։ Այս մասին հայտնում է KBTX 3-ը։
44-ամյա տղամարդը կասկածվում էր թմրանյութ պահելու համար։ Վերջերս նրան տեղափոխել էին Mount Sinai Beth Israel հիվանդանոց՝ բուժման նպատակով:
Բանտարկյալին հաջողվել է փախչել, երբ նրան տարել են լոգարան, որպեսզի կարողանա ցնցուղ ընդունել։
Մնալով առանց հսկողության՝ նա սավանով հինգերորդ հարկից իջել է ներքև, այնուհետև նստել տաքսի ու հեռացել, փոխանցում է Shantnews-ը։