Նորվեգիան Ուկրաինային անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգ կտրամադրի
Նորվեգական Kongsberg Defence & Aerospace ընկերությունն Ուկրաինային 70,5 միլիոն դոլար արժողությամբ Cortex Typhon C-UAS հակաօդային սարքերի համակարգ կմատակարարի։
Նորվեգիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ խոսքը Cortex Typhon C-UAS մոդելի մասին է։ Նշվում է, որ անօդաչու թռչող սարքերի գնումը կֆինանսավորվի Ուկրաինայի միջազգային հիմնադրամի (IFU) միջոցներով, որը գլխավորում է Միացյալ Թագավորությունը։