ԱՄՆ-ը լրացուցիչ ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային
Միացյալ Նահանգները 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ են տրամադրել Ուկրաինային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Ուկրաինական զորքերը կստանան հակաօդային պաշտպանության համակարգերի զինամթերք, հրետանային արկեր, հակատանկային միջոցներ և ականազերծման սարքավորումներ։