Ղրղզստանում արգելել են երեխաների շրջանում ոչ ավանդական հարաբերությունների քարոզչությունը
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերություններ քարոզել, լրագրողներին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:
Նրա խոսքով՝ օրենքով պատասխանատվություն է սահմանվում երեխաների առողջությանը կամ զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվության տարածման համար:
Բացի այդ, օրենքի համաձայն, արգելվում է այն տեղեկատվությունը, որը երեխաներին դրդում է բռնության, այդ թվում՝ սեփական անձի նկատմամբ, ալկոհոլի, ծխախոտի եւ արգելված նյութերի օգտագործման, մարմնավաճառության, թափառաշրջիկության կամ մուրացկանության կոչեր, անպարկեշտ խոսք կամ պոռնոգրաֆիկ բովանդակությյամբ:
Աղբյուր` Փաստինֆո։