Ստոկհոլմում կրկին Ղուրան են այրել
Ստոկհոլմում՝ խորհրդարանի շենքից ոչ հեռու, տեղի է ունեցել մայրաքաղաքային ոստիկանության կողմից արտոնված ցույց։ Դրա կազմակերպիչները՝ իրաքցի միգրանտներ Սալվան Մոմիկան և Սալվան Նաջեմը, որոնց դեմ արդեն հարուցվել է քրեական գործ՝ նախկինում նմանատիպ ցույցերի պատճառով ատելություն սերմանելու համար, հրկիզել են Ղուրանի մի քանի էջեր, հաղորդում է ТАСС-ի թղթակիցը դեպքի վայրից։
Մինտորգետի հրապարակում հավաքվել էր մոտ 60 մարդ, որոնցից 20-ը՝ լրագրողներ։ Մոմիկան ու Նաջեմը ոտքով հարվածել են սուրբ գրքի մի օրինակին, կանգնել դրա վրա, հետո հրկիզել դրա էջերը։ Պատնեշի մոտ կանգնած մուսուլմանները բողոքել են նման արարքի դեմ։ Նրանցից մեկը բղավել է. «Գիրք այրելը ժողովրդավարություն չէ»։
Շվեդիան դարձել է իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը Ղուրանի այրման մի քանի գործողություններից հետո, ավելի վաղ հայտնել էր SEPO անվտանգության ոստիկանությունը: Ցույցին այս անգամ կազմակերպիչներին ոստիկանական միկրոավտոբուսներով բաժանեցին հանդիսատեսից, պահակները մի քանի շարք պատնեշներ կազմեցին։ Եվ այնուամենայնիվ, ցուցարարներից մեկը փորձել է ճեղքել շղթան, սակայն անմիջապես բերման է ենթարկվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Շվեդիայի անվտանգության ծառայությունը, Շվեդիան Ղուրանի այրման մի քանի ակցիաներից հետո դարձել է իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը։ Ցույցին այս անգամ կազմակերպիչներին ոստիկանական միկրոավտոբուսներով բաժանեցին հանդիսատեսից, պահակները մի քանի շարք պատնեշներ կազմեցին։ Եվ այնուամենայնիվ, ցուցարարներից մեկը փորձել է ճեղքել շղթան, սակայն անմիջապես բերման է ենթարկվել։