Կասպից ծովին բնապահպանական աղետ է սպառնում. Ադրբեջանում Իրանի դեսպան
Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի դեսպան Աբաս Մուսավին զգուշացրել է Կասպից ծովում հնարավոր բնապահպանական աղետի մասին, տեղեկացրել է ИРНА-ն։
«Օգոստոսի 12-ին նշվում է Կասպից ծովի միջազգային օրը, որին սպառնում են մակարդակի իջեցում եւ բնապահպանական աղետ։ Այդ «ջրային մարգարտի» բոլոր 5 մեձկասպյան երկրները պարտավոր են գտնել լուծում, անկախ որեւէ նկատառումից եւ չհասնելով հետագա վատթարացման, որպեսզի պահպանենք մեր առողջությունը, անվտանգությունը, տնտեսությունը եւ տարածաշրջանը»,- իր X-ում (Twitter) գրել է Իրանի դեսպանը։