Արցախում խորը ցավով տեղեկացանք ողբերգական ավտովթարի մասին. Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին։
«Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։
Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը»,- ասվում է Արայիկ Հարությունյանի «Ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։