Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց
ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ինչպես ասել էի արդեն, տեսաձայնագրություններ կան։ Պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ կեսին։ Իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի եւ բանավորի միջեւ, հետեւաբար, անհրաժեշտություն կա դրանք մինչեւ վերջ դիտելու»,- ասաց Աթանեսյանը:
Տիգրան Աթանեսյանը նշեց, որ դատական նիստը նշանակվել է այսօր՝ 18։30-ին: