Ուկրաինական բանակում չեն բացառել Կիեւի դեմ Ռուսաստանի կրկնակի հարձակման հնարավորությունը
Կիեւի դեմ Ռուսաստանի կրկնակի հարձակումը ոչ ոք չի բացառել։ Մենք հասկանում ենք, որ թշնամական մտադրությունները կախված են միայն ՌԴ բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշումներից։ Այս մասին ասել է Ուկրաինայի Զինված ուժերի միավորված ուժերի հրամանատար Սերգեյ Նաեւը, գրել է news.am-ը՝ հղում անելով РБК-Украина-ն։
Հաշվի առնելով սա՝ այդ հավանականությունը, նրա խոսքով, գոյություն ունի, բայց ներկա պահի դրությամբ այն ուժերով եւ միջոցներով ամրապնդված չէ։
Բելառուսում «Վագներ» ՄՌԿ ներկայությունը Նաեւն անվանել է վտանգավոր Ուկրաինայի համար։
Նրա գնահատմամբ, նրանց թիվն ավելանում է, եւ հիմա այնտեղ ՄՌԿ 6,5 հազար վարձկան կա։