Ուկրաինան չպետք է տանուլ տա այս պատերազմը. Գերմանիայի ֆինանսների նախարար
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստոֆեր Լինդները ժամանել է Կիեւ։ Նա Ուկրաինա է այցելել պատերազմն սկսվելուց հետո առաջին անգամ։
Քաղաքական գործիչը գլխավորում է Գերմանիայի ֆինանսների նախարարությունը եւ լիբերալ Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որը մտնում է կառավարող կոալիցիայի մեջ։
Ինչպես գրել է BILD-ը, Կիեւում նա քաղաքական բանակցություններ կվարի։
«Ուկրաինան չպետք է տանուլ տա այս պատերազմը,- ասել է Լինդները ժամանելուն պես։- Այստեղ խոսքը եվրոպական աշխարհակարգի եւ ազատության մասին է»։
Նախարարի խոսքով՝ Գերմանիան կշարունակի ուս ուսի տված մնալ Ուկրաինայի հետ, որը պաշտպանում է արեւմտյան արժեքները։