Չինաստանի ղեկավարությունը «կտրել» է Ջեյմս Բոնդին
Չինացի երկրպագուները, այսպես ասած, չեն կարողացել «վայելել» սուպերգործակալ Ջեյմս Բոնդի «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմի ամբողջական տարբերակը: Ֆիլմը թողարկվել էր անցյալ տարեվերջին: ՉԺՀ-ի իշխանությունները ֆիլմից հեռացրել են որոշ մասեր և երկխոսություններ' համարելով դրանք երկրի համար վիրավորական: Եվ այդպիսով փոփոխությունների արդյունքում չինական «Սքայֆոլը» տարբերվում է ամերիկյանից մի շարք դրվագներում: