Թուրքիայի երաշխիքները՝ որպես ՆԱՏՕ խաղացողի, բավական են հացահատիկի միջանցքի գործառնության համար, կարծում են Կիեւում
Սեւ ծովի տրանսպորտային եւ նավագնացային միջանցքները պետք է միջազգայնորեն երաշխավորված լինեն։ Այս մասին հայտարարել է «Հարավ» օպերատիվ հրամանատարության միավորված մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը, տեղեկացրել է News.am-ը հղում անելով РБК-Украина-ն։
«ՄԱԿ կամ Թուրքիայի՝ որպես ՆԱՏՕ հզոր խաղացողի եւ սեւծովյան երկրի երաշխիքները բավական են, որպեսզի գործի լիարժեք հացահատիկային միջանցքը»,- ասել է նա։
Գումենյուկի խոսքով՝ այդ պայմաններում պաշտպանության ուժերն ի վիճակի էին ապահովել նավերի անվտանգությունը, որոնք ցորեն էին տեղափոխում։
Նա ասել է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանը փորձում է վերահսկել ծովափը Ղրիմի երկայնքով, ինչպես նաեւ հսկել վերջրյա իրադրությունը մարտական նավերի օգնությամբ։
Նրա խոսքով՝ նավերի վրա կարող են գտնվել հետախուզական անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են ոչ միայն հետախուզել, այլեւ պայթուցիկ նետել այն օբյեկտների վրա, որոնք իրենց համար կարեւոր կհամարեն խոցման համար։