Ահաբեկչություն՝ Իրանի Շահչերաղ մզկիթում․ կան մարդկային կորուստներ
Իրանի Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
«Շահչերաղ մզկիթի վրա 2 ահաբեկիչ է հարձակվել, ինչի հետևանքով 4 անձ մահացել է: Նախնական տվյալներով՝ հարձակվողը կրակ է բացել մարդկանց վրա, երբ հանդիպել է սրբավայրը հսկող անվտանգության աշխատակիցների դիմադրությանը:
Միջադեպի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել»,- ասված է հաղորդագրությունում։
Նշեք, որ նույն մզկիթում 2022 թվականի հոկտեմբերի 26-ին տեղի էր ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհվել էր 13 մարդ։