Սամբիստ Բորիս Շատվերյանը դարձել է ԱՊՀ խաղերի ոսկե մեդալակիր
Բելառուսում ընթացող ԱՊՀ երկրորդ խաղերում Հայաստանն արդեն երկրորդ ոսկե մեդալն ունի:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` բելառուսական Ժլոբին քաղաքում ընթացող սամբոյի մրցաշարում Հայաստանի հավաքականից 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը հաղթելով բելառուս և ղազախ մարզիկներին` դուրս էր եկել եզրափակիչ: Շատվերյանը եզրափակիչում ուժերը պետք է չափեր Տաջիկստանի ներկայացուցչի հետ, բայց մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել: Բորիս Շատվերյանը Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը նվաճեց ԱՊՀ խաղերում:
Մինչ այս Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճիըմբիշ Սահակ Հովհաննիսյանը, արծաթ ունեն հրաձիգ Նարե Գաբրիելյանը, կարատեիստ ՍուրենՀարությույանը և բրոնզ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Սամվել Գրիգորյանը և ազատոճայիններ Նորիկ Հարությունյանը, Ազատ Կարապետյանը և Սերգեյ Սարգսյանը:
Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանըմասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ: 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներՀայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճիըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն,հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: ԱՊՀ 2-րդ խաղերնանցկացվում են Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն էընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբերհատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ,Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերն են չափում ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերիփակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: