Գնդակոծվել է Խերսոնը․ քաղաքացիական անձինք են զոհվել
ՌԴ ԶՈՒ-ն հրետանային կրակ է բացել Խերսոնի շրջանի Շիրոկայա Բալկա եւ Ստանիսլավ գյուղերի ուղղությամբ։ Արդյունքում վեց մարդ զոհվել է, եւս երկուսը վիրավորվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Շիրոկայա Բալկայում ընտանիք է մահացել՝ ամուսին, կին և նրանց դուստրը, որը ծնվել է 23 օր առաջ։ Բացի այդ, վիրավորվել է նրանց 12-ամյա որդին, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է, այնուհետև հիվանդանոցում՝ մահացել։