ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային կոալիցիան զգուշացրել է նավերին «հեռու մնալ իրանական ջրերից»
Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային կոալիցիան զգուշացրել է տարածաշրջանի նավերին «հեռու մնալ իրանական ջրերից՝ հնարավոր գրավումից խուսափելու համար», հայտնում է news.am-ը՝ հղում անելով ԱՄՆ ռազմածովային ուժերին:
«Միջազգային ծովային անվտանգության ծառայությունը խորհուրդ է տալիս տարածաշրջանային նավաստիներին համապատասխան նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ նվազագույնի հասցնելու գրավման վտանգը՝ ելնելով ներկայիս տարածաշրջանային լարվածությունից, որը մենք ձգտում ենք նվազեցնել», - հայտարարել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ Հինգերորդ նավատորմի ներկայացուցիչ Թիմոթի Հոքինսը: «Նավերին խորհուրդ է տրվում տարանցումն անել Իրանի տարածքային ջրերից որքան հնարավոր է հեռու»: