Սերժ Թանկյան․ Իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում
Բոլոր ֆաշիստ ադրբեջանցիներին, ովքեր պնդում են, որ Հայաստանը Ադրբեջան է։ Ձեր մայրաքաղաք Բաքուն պատմական Հայաստան է։ Այս մասին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է հայազգի աշխարհահռչակ ամերիկացի ռոք երաժիշտ, System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։
«Մինչև 1918 թվականը Ադրբեջանը նույնիսկ երկիր չէր, իսկ մինչև 1992 թվականի հունվարը ճանաչված պետություն չէր։ Արցախը ԽՍՀՄ-ից իր անկախությունը հռչակեց 1991թ. Այսպիսով, իրավական տեսանկյունից Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»,- ասել է Թանկյանը։
«Սա չափազանց կարևոր է Արցախի անկախության իրավունքի հարցը լուծելիս։ Այն երբեք չի եղել Ադրբեջանի անջատողական շրջան։ Այն ինքնավար մարզ էր ռուսական հեգեմոնիայի տակ, քանի դեռ Ստալինը չէր որոշել այն փոխանցել Ադրբեջանական ԽՍՀ-ին»,- ավելացրել է ռոք երաժիշտը։