Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայր է դարձել
Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը հայր է դարձել։ Այս մասին 30-ամյա ֆուտբոլիստը հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկար։
Հիշեցնենք, որ Սարգիս Ադամյանն ամուսնացած է գերմանացի մոդել Աննա Վիլկենի հետ։ Օգոստոսի 10-ին զույգը որդի է ունեցել։