Իրանի սահմանի մոտ սպանել են ադրբեջանցի սպայի
Իրանի սահմանի մոտ սկսված հրաձգության ժամանակ սպանվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի սպա. ևս երկու զինծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Այս մասին հայտնում է ANS Press-ը՝ հղում անելով սահմանապահ զորքերի իր աղբյուրին:
Փոխանցվում է, որ մի խումբ օրինազանցներ փորձել էին մտնել Ադրբեջանի տարածք, սակայն նրանց վրա կրակ էր բացվել:
Ադրբեջանի ռազմական դատախազությունը սկսել է հետաքննություն՝ միջադեպի վերաբերյալ: