Պաշարված Ստեփանակերտում ջրի խնդիրը սրվում է․ քաղաքն ստանում է անհրաժեշտ ծավալից մոտ 3 անգամ քիչ ջուր (Տեսանյութ)
Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը մնում է չլուծված: Սովորական պայմաններում գործի կդրվեին պոմպակայանները՝ կիրառելով նաև դիզվառելիքով աշխատող գեներատորները: Կամ գոնե մեքենաներով ջուր կհասցնեին ջրամատակարարումից զրկված թաղամասեր: Այսօր, վառելիքի բացակայության պայմաններում, չկա նաև դրա հնարավորությունը: Պատասխանատուները հորդորում են պարզապես խնայողաբար օգտագործել ջուրը և մի քանի օր համբերել. հույս կա, որ եղանակը բարեհաճ կգտնվի ու ջերմաստիճանը մի փոքր կիջնի:
Ավելի մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում: