«Թո՛ղ Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին». Արայիկ Հարությունյանը մասնակցել է միասնական ապաշխարհության աղոթքին (լուսանկարներ)
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարհության աղոթքին. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որի ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարհության աղոթքին:
Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։
Թո՛ղ Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին»: