Փարիզի Էյֆելյան աշտարակի այցելուների տարհանվել են՝ ռումբի սպառնալիքի պատճառով
Ոստիկանությունը տարհանել է Փարիզի Էյֆելյան աշտարակի այցելուներին ռումբի պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է BFM հեռուստաալիքը։
Մարդիկ տարհանվել են տեղական ժամանակով կեսօրին մոտ (Երևանի ժամանակով ժամը 14:00-ին):
Լրատվամիջոցի հայտնած տեղեկատվության համաձայն, տարհանումն իրականացվել է՝ «որպես նախազգուշական միջոց», իսկ ռումբի մասին ահազանգի հեղինակին դեռ չեն պարզել։
էվակուացրել են նաև աշտարակի հարևանությամբ գտնվող ռեստորանի աշխատակիցներին և այցելուներին, ինչպես նաև աշտարակի մոտ գտնվող անձանց։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության սակրավորները՝ տարածքում ստուգումներ իրականացնելու համար։