Նիգերի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի ռազմաբազայի մոտ
Նիգերի մայրաքաղաք Նիամեյում մարդիկ զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել Ֆրանսիայի ռազմաբազայի մոտ: Նրանք Փարիզին մեղադրել են աֆրիկյան պետության ներքին գործերին միջամտելու համար: Այս մասին հայտնել է տեղում ռուսական Известия թերթի թղթակիցը:
Ցուցարարները նշել են, որ նիգերիացիները հանդես են գալիս Հայրենիքի փրկության ազգային խորհրդի օգտին: Այդպես է կոչվում իշխանությունը տապալած ապստամբների ստեղծած կառավարման մարմինը:
Հանրահավաքի մասնակիցները դեմ են արտահայտվել նաև Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի հնարավոր ռազմական միջամտությանը: