Ֆրանսիան պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ֆրանսիան պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաև մշտական գազ և էլեկտրաէներգիա մատակարարել բնակչությանը։
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Մենք շարունակում ենք լիովին հավատարիմ մնալ ԵՄ-ի հետ միասին տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության խթանմանը»,- նշել է դիվանագետը: