Ինչի՞ մասին է հուշում ականջի ցավը՝ լողավազանից օգտվելուց հետո
Քիթ-կոկորդ-ականջաբան Արմեն Հայրապետյանը խորհուրդ է տալիս չանտեսել ականջի ցավը՝ լողավազանից կամ ծովում լողալուց հետո։
Ըստ բժշկի, ամենայն հավանականությամբ, ջուրն ականջից ներս է թափանցել և բորբոքային պրոցես առաջացրել։ Երեխաների մոտ խնդիրն ավելի հաճախ է առաջանում, քանի որ նրանց լսողական անցուղիները պատող մաշկը բարակ է և խոցելի վարակների նկատմամբ:
Եթե ականջի մեջ ջուր է անցնում, այն նոսրացնում է ծծումբը և փքեցնում։ Սա բարենպաստ պայմաններ է ստեղծում ներս ներթափանցած վարակի՝ ակտիվ զարգացման համար և հրահրում է բորբոքային պրոցեսներ։
Այս դեպքում մարդուն միաժամանակ անհանգստացնում է ականջի ցավը, խցանվածությունը և ուժեղ քորը։ Այս բոլոր ախտանիշները վկայում են միջին ականջի բորբոքման մասին: Բորբոքումը կարող է լինել արտաքին, որը հաճախ կոչվում է «լողորդի ականջ», կամ միջին՝ երբ մրսածության պարագայում քթից կամ կոկորդից վարակը անցնում է միջին ականջ։
Ականջից ջուրը դուրս բերելու համար անհրաժեշտ է գլուխը թեքել դեպի ուսը և նրբորեն քաշել ականջի բլթակը, ապա չորացնել ականջը սրբիչով։
Պետք չէ փորձել չորացնել ականջը բամբակյա փայտիկներով. Այդպիսով ուռած ծծումբը ներս է մղվում՝ վնասելով լսողական անցուղիները։
Aysor.am-ի փոխանցմամ՝ եթե չի ստացվում հեռացնել ջուրը, անհրաժեշտ է դիմել ԼՕՌ բժշկի: