Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում հետ կանչել Թայվանի հետ առևտրային նախաձեռնության իրականացման նախագիծը
Չինաստանը Միացյալ Նահանգներին կոչ է անում հետ կանչել «ԱՄՆ-թայվանական 21-րդ դարի առևտրային նախաձեռնության» շրջանակներում 1-ին փուլի համաձայնագիրը կյանքի կոչելու, այսպես կոչված, օրենսդրական ակտը: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Գործակալության ներկայացուցիչը հայտարարություն է արել՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ստորագրել է վերոնշյալ փաստաթուղթը որպես օրենք, գրում է Синьхуа-ն։
«Չինաստանը կտրականապես դեմ է Չինաստանի շրջան Թայվանի և Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած երկրների միջև պաշտոնական փոխգործակցության ցանկացած ձևի։ Դրանք ներառում են բանակցությունները կամ ցանկացած համաձայնագրի ստորագրում, որը ենթադրում է ինքնիշխանություն կամ կրում է պաշտոնական բնույթ»,- շեշտել է նա։