Վերջին գազելը վարել է Տիգրան Ավինյանը․ երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի: Միկրոավտոբուսային թիվ 70 երթուղու վերջին գազելը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն «MAN» մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված:
Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով: